Պատրաստում ենք համեղ աղցան ձեռքի տակ եղած մթերքներով
Պատրաստում ենք համեղ աղցան ձեռքի տակ եղած մթերքներով
Bavnews.am-ը ձեզ հետ է կիսվում շատ համեղ աղցանի բաղադրատոմսով, որը հեշտ և արագ է պատրաստովում: Այն կարելի է մատուցել սեղանին՝ ինչպես ամեն օր, այնպես էլ ցանկացած առիթի դեպքում։
Բաղադրիչներ
Վարունգ՝ 2 հատ
Ձու՝ 2 հատ
Կիսաապխտած երշիկ՝ 100 գր
Պահածոյացված կանաչ ոլոռ՝ 100 գր
Պինդ տեսակի պանիր՝ 50 գր
Մայոնեզ՝ 2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Վարունգ և երշիկը կտևատեք երկար շերտերով: Եփած ձուն սառչելուց հետո նույնպես կտրատեք երկար շերտերով միացրեք բաղադրիչները։
Ապա ավելացրեք ոլոռը և քերած պանիրը, վերջում էլ՝ մայոնեզը։
Խառնելուց հետո տեղափոխեք գեղեցիկ ափսեի մեջ, ցանկության դեպքում զարդարեք կանաչիով։
Բարի ախորժակ։