Մամուլ

Պատերազմի վտանգն ամեն ժամ է, պետք է միշտ պատրաստ լինենք․ Սասուն Միքայելյան

Պատերազմի վտանգն ամեն ժամ է, պետք է միշտ պատրաստ լինենք․ Սասուն Միքայելյան

Այսօր՝ մարտի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ պատերազմի վտանգ ամեն ժամ զգում է և պետք է միշտ պատրաստ լինենք պատերզմի։

«Ես չեմ ասում պատերազմ կլինի, բայց որ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, դա փաստ է, իրողություն, որը պետք  չէ հետաձգել, որովհետև մենք գիտենք, եթե թշնամին նման տեսակի, ժամանակակից զինուժ ունի, միլիարդների հասնող զենքեր է գնել, դրա համար մենք պետք է պատրաստ լինենք. զենքը մի օր պետք է կրակի չէ՞»։

Անդրադառնալով փոխզիջումների հավանական և ոչ հավանական լինելուն՝ Միքայելյանն ասաց, որ տարիներով այդ դեման շոշափվել է, դրա համար պետք է ուժեղ լինել, որ հաշվի նստեն մեզ հետ։

«Նման բան չի կարող լինել, ի՞նչ փոխզիջում, ինչի՞ դիմաց, որևէ երկկողմանի քննարկում եղե՞լ է երկու պետությունների միջև։

Մենք հաղթել ենք այն ժամանակ, երբ միասնական ենք եղել, համախմբված, այսօր ադրբեջանցին վախենում է համախմբումից , պատերազմը մեզնից մի քայլ հետ է մղվել համախմբածության արդյունքում»։

Կիսվել