Մամուլ

Չեն իմացել, որ սորոսականները Սյունիքում են, թե չէ՝ չէին նայի կին է, կին չի, դուրս կգայն ճամփեն կփագեին

Չեն իմացել, որ սորոսականները Սյունիքում են, թե չէ՝ չէին նայի կին է, կին չի, դուրս կգայն ճամփեն կփագեին

Hraparak.am-ի տեղեկություններով սորոսականները Սյունիք են մեկնել: Բաց հասարակության հիմնադրամների հայաստանյան գրասենյակի նախկին ղեկավար Լարիսա Մինասյանը, Ասպարեզ ակումբի նախագալ Լևոն Բարսեղյանը և Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ակումբի նախագահ Արթուր Սաքունցը նախ Կապանում են եղել, ապա Մեղրի են մեկնել:

Սորոսականների այցը տարբեր քննարկումների առիթ է տվել սոցհարթակներում, սյունեցիները տարածում են նրանց ժամանելու մասին լուրը:

Զրուցել ենք կապանցի ակտիվիստ Քրիստինե Մարտիրոսյանի հետ:

«Ես այս պահին Երևանում եմ գտնվում, բայց որ Ղափանում լինեի, կգնայի շան լափը կթափեի դրանց գլխին: Ես՝ ինքս, անձամբ կիմանայի՝ որտեղ են: Այնտեղ նենց իրավիճակա, որ ուզում են, որ ես չխառնվեմ նման բաներին, բայց ես այդ տեսակը չեմ:

Լարիսա Մինասյան

Չեմ կարող հանգիստ նստել, տեսնել իմ հայրենիքում, սորոս չլինի, ով ուզում է լինի նման ձևով հանդես են գալիս ու մի հատ էլ ուզում են անընդհատ շարունակաբար խայտառակ անեն հային:

Սպասում եմ, միգուցե մեկը հայտնվի այնտեղ, որ էն որ ասում են, խայտառակ անի դրանց: Ես կարող եմ 99 տոկոսով վստահ ասել, որ նրանք գտնվում են փոխմարզպետ Նարեկենց տանը, որը իրենց աջ թևն է:

Նրանց նպատակը միայն թրքացումն է: Ես այսօր չեմ աշխատում, բայց եթե անգամ աշխատեի էլ, կգերադասեի պայքարը, ոչ թե աշխատավարձը»,- ասաց Քրիստինե Մարտիրոսյանը:

Քրիստինե Մարտիրոսյանի խոսքով, ըստ երևույթին, Կապանում եղել են փակ հանդիպումներ, քանի որ քաղաքում ոչինչ հայտնի չի եղել նրանց այցի մասին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել