Աշխարհ

Ուրուգվայում բանտից փախել է իտալական մաֆիայի հայտնի պարագլուխներից մեկը

Ուրուգվայում բանտից փախել է իտալական մաֆիայի հայտնի պարագլուխներից մեկը։

Իտալիայի մաֆիայի պարագլուխ Ռոկկո Մորաբիտոն փախել է Ուրուգվայից բանտից, որտեղ նա սպասում էր, որպեսզի նրան արտահանձնեին Իտալիային։

Ուրուգվայը համաձայնվել է արտահանձնել «Միլանի կոկաինի թագավորին» Իտալիա: Այս մասին հաղորդում է BBC-ին։

Մորաբիտոն «Ndrangheta» հանցախմբի պարագլուխն էր և 1995 թվականից ի վեր Իտալիայի ամենաշատ որոնված անդամներից մեկն էր:

Նա ձերբակալվել է 2017 թվականին Punta del Este-ում, որտեղ նա ապրում էր։

«Ndrangheta» մաֆիան գալիս է Իտալիայի հարավային Կալաբրիայից և վերահսկում է Եվրոպայում կոկաինի առևտրի 80 տոկոսը:

Մորաբիտոն և երեք բանտարկյալներ փախուստի են դիմել շենքի տանիքով և հայտնվել են հարևան ֆերմայում, որտեղ տիրոջից գումար են հափշտակել ու անհետացել անհայտ ուղղությամբ:

Կիսվել էջում