Ուսանողները դասադուլ են սկսում
Ուսանողները դասադուլ են սկսում
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողները դասադուլ են անում։
Բանն այն է, որ համալսարանի ռեկտորը արգելել է դասախոս, Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած երրորդ կուրսի ներկայացումը՝ Էդգար Կոստանդյանի «Որբանոց» ստեղծագործության հիման վրա բեմադրված։
Ուսանողները պնդում են, որ արգելքը անհիմն է, ռեկտորն անգամ չի դիտել ներկայացումը։
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ԵԹԿՊԻ-ում արգելվել է ՀՀ Ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ն. Ծատուրյանի «Որբանոց» բեմադրության ցուցադրությունը, քանի որ գրական բառերը մեկնաբանվում են որպես հայհոյանք։
Ուսանողների առաջարկը` փոխել այդ արտահայտությունը և կրկին խաղալ ներկայացումը, մերժվել է, քանի որ քննարկման փուլում է գտնվում մի օրենք, որն արգելում է կուրսային աշխատանքները մեկ անգամից ավելի ներկայացնել բեմում։