Ուկրաինան զանգվածային հրթիռակոծության տակ է
Ուկրաինան զանգվածային հրթիռակոծության տակ է
Փետրվարի 10-ի առավոտյան ռուսական հրթիռակոծության մասին օդային տագնապ է հայտարարվել ողջ Ուկրաինայում, գրում է Униан-ը: Օդեսայի և Դնեպրոպետրովսկի շրջանների իշխանություններն արդեն հայտնել են Ուկրաինայում հրթիռների արձակման մասին։
Թիրախում՝ էներգետիկ ենթակառուցվածքներն են: Քիչ առաջ գրառում է կատարել Կիևի քաղաքապետ Կլիչկոն՝ նշելով, որ վնասվել են մի շարք տներ և ավտոմեքենաներ: Նա քաղաքացիներին կոչ է արել մնալ ապաստարաններում:
Հրթիռակոծվել է նաև Խարկովը, որի հետևանքով խափանվել է էլեկտրամատակարարումը: