Որ թվականի քարտեզներով կիրականացվի սահմանագծումը․ Արմեն Գրիգորյանը փակագծեր է բացել
Որ թվականի քարտեզներով կիրականացվի սահմանագծումը․ Արմեն Գրիգորյանը փակագծեր է բացել
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս Խորհրդային Միության տարիներից գոյություն ունի սահման` ընդգծելով նաև, որ ըստ 1991 թվականի «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են այդ սահմանը, վավերացրել Համաձայնագիրը իրենց խորհրդարաններում և դարձրել այն երկու երկրների օրենսդրության անբաժանելի մաս:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությանն առընչվող հարցեր։ Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը ստանձնել է 2021-ի սեպտեմբերին։
Նշենք, որ երեկ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց, թե այս պահին հստակություն չկա, թե որ քարտեզն է հիմք ընդունվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման համար։
Ըստ Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ Խորհրդային Միության տարիներին սահմանագծման գործընթացը հենց 20-ականներին է սկսվել, և հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է այդ թվականների քարտեզը: