«Որպես հայ մարդ, 16 տարեկան աղջկան հարցաքննության կանչելը անընդունելի եմ համարում»․ Ծառուկյանը՝ Թովմասյանի դուստրերի մասին
«Էսօր հիմնական խնդիրը Թովմասյանն է, խնդիր չկա, թող հանցակազմ ներկայացնեն, հանցակազմ լինի, որ նա ինչ-որ հանցանք է կատարել, մենք բոլորս միասին կողմ ենք, թող պատժեն: Բայց ասենք իմ համար, ես որպես հայ մարդ, ընտանիքի մարդ, տեսնելով 16 տարեկան աղջկան կանչեն հարցաքննության, ինչ-որ չարաշահումներ, դա իմ համար անընդունելի է»:
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ասեց Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով, Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ-ում հարցաքննելուն։
«Եթե ցանկացած գործուենության մեջ կա հանցակազմ, հանցանք, անօրինականություն, պատժելի է: Բայց ասենք, ես տեսնելով նրա ընտանիքի հանդեպ, 16, 18 տարեկան աղջիկը, որոնց հանդեպ քննություն է, դա իմ համար անընդունելի է»,- նշեց Ծառուկյանը: