Որոնք են թրոմբի առաջացման ախտանիշները
Որոնք են թրոմբի առաջացման ախտանիշները
Որոշ խնդիրներ կարող են թրոմբների առաջացման վաղ ախտանիշներ լինել, պնդում են երոպական գործակալության մասնագետները: Թրոմբը արյան խտացած զանգվածներն են, որոնք առաջանում են արյունատար անոթներում և հանգեցնում են դրանց մասնակի կամ ամբողջական խցանման։ Այլ կերպ ասած՝ արյան մակարդումն է արյունատար անոթի ներսում, ինչը կոչվում է թրոմբոզ։
Մասնագետների կարծիքով` թրոմբի տագնապալի ախտանիշներ կարող են լինել հևոցը, կրծքավանդակի ցավը, որովայնի երկարատև ցավը, վերջույթների այտուցվածությունը, ուժեղ և երկարատև գլխացավերը, ինչպես նաև` տեսողության պղտորումը:
Որոնք են թրոմբի առաջացման հիմնական պատճառը արյան մակարդելիության համակարգի աշխատանքի խանգարումն է։ Արյունատար անոթի ներքին մակերևույթի վնասվածքները դրա առաջանցման համար ամենահարմար պայմաններն են։
Մարդու օրգանիզմում թրոմբների առկայությունը նման է «դանդաղ գործող ռումբի», որն ամեն վայրկյան կարող է պայթել։ Գոյություն ունի մի քանի տասնյակ պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել թրոմբի՝ անոթի պատից պոկվելը։ Ձեզ ենք ներկայացնում դրանցից ամենահավանականները։
Որոնք են թրոմբի առաջացման ախտանիշները
Առաջին պատճառը արյունատար անոթի մասնակի խցանումն է։ Այս դեպքում արյան խիտ զանգվածը բավական կայուն չէ և կարող է ամեն վայրկյան պոկվել արյան հոսքի հետևանքով։
Երկրորդ հավանական պատճառը օրգանիզմում արյան հոսքի արագացումն է։ Երբեմն արյան հոսքը կարող է այնքան ինտենսիվ լինել, որ հնարավոր է անջանտվի նույնիսկ ամենակայուն թրոմբը։
Անջատվելուց հետո թրոմբը կարող է տեղաշարժվել կամ ամբողջական վիճակում, կամ մասնատված, ինչը կհանգեցնի միևնույն ժամանակ տարբեր չափերի մի քանի անոթի խցանման։
Խոշոր զարկերակների խցանումը կարող է հանգեցնել վայրկենական մահվան։
Եթե նկատել եք թվարկված ախտանիշներից որեւէ մեկը, խորհուրդ է տրվում դիմել բժշկի: