Ով է հաղթող ճանաչվել Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթում
Ով է հաղթող ճանաչվել Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթում
Hraparak.am-ը գրում է․ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի մրցույթը ամփոփելու էր այսօր՝ ժամը 15:00-ին: Գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանը եւ նրա երեք որդիները՝ քանդակագործից առանձին, նույնպես հայտ էին ներկայացրել՝ Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթին մասնակցելու համար:
Պապոյանի որդուց՝ Հովհաննես Պապոյանից «Հրապարակը» հետաքրքրվեց՝ մրցույթն այսօր ամփոփվել է, թե ոչ:
«Կայացավ հանդիպում-քննարկում Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ, ձևավորվել էր կոնկրետ հանձնաժողով, որում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ էին ընդգրկված, սեյսմոլոգը խոսեց, ամենը բաց եւ թափանցիկ էր, բայց որպես մրցույթի հաղթող՝ այդպիսի արարողակարգ տեղի չունեցավ, կարելի է ասել՝ հետաձգվեց»,- ասաց Հովհաննես Պապոյանը՝ նշելով, որ շուրջ 200 հայտ է եղել ներկայացված:
«Եթե ամեն մեկս 3-4 րոպե խոսեինք, ներկայացնեինք մեր նախագիծը, 5-6 ժամ կտևեր քննարկումը: Ասեմ, որ 30-40 քանդակ կար ներկայացված, մնացածը՝ էսքիզների տեսքով էին: Արձանը կանգնեցնելու տեղի մասին խոսվեց, բայց նորից կոնկրետացում չկա, կարծում եմ 2-3 շաբաթվա ընթացքում կհստակեցվի:
Հաշվի առնելով մեծաթիվ հայտերն ու տարվող աշխատանքը՝ ժամանակ է պետք»,- մեզ հետ զրույցում ասաց քանդակագործի որդին: