Շոու-բիզնես

Ով է դերասան Սարգիս Գրիգորյանի նախկին կինը

Ով է դերասան Սարգիս Գրիգորյանի նախկին կինը։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Սարգիսը պատմել է․

«Ներկա պահին ինձ համար Մանոն Ալֆան ու Օմեգան է, որովհետև հենց իրեն եմ հանդիպել, կարող է նրան չհանդիպեի, հանդիպեի իրենից լավին։ Ես նրանից առաջ ամուսնացած եղել եմ, գիտեմ` ինչ էր ամուսնական կյանքը Մանոյից առաջ և ինչ է Մանոյից հետո։

Չեմ կարծում, որ Մանոյից հետո ինչ-որ բան կարող է լավ լինել։ Իմ կյանքն ընտանեկան առումով հրաշալի է։ Թող ազգիս 80%-ը կարողանա իմ ընտանիքի մթնոլորտով ընտանիք կազմել։

Մենք վիճում ենք, ես բարկանում եմ՝ սովորական խնդիրներով ընտանիք է, բայց կա մի շատ կարևոր բան՝ մենք մեր տեղերում ենք, իրար չենք խանգարում, հարգում ենք իրար թերություններ և նայում մի ուղղությամբ։

Կարծիքները կարող են տարբեր լինել, բայց ընտրած ճանապարհը պետք է նույնը լինի։ Իմ ընտանիքն իմ մեծագույն ձեռքբերումն է, որից էլ գալիս են իմ մյուս ձեռքբերումները» ,- հարցազրույցներից մեկում ասել է Սարգիս Գրիգորյանը։

Կիսվել