Ովքեր են ընդգրկվում եռամսյա վարժական հավաքներում ու ինչ նպատակով
Ովքեր են ընդգրկվում եռամսյա վարժական հավաքներում ու ինչ նպատակով
Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն. եռամսյա հավաքները որպես քաղաքական մահակ» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում ասաց պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը։
2017 թվականի նոյեմբերին ընդունված զինվորական ծառայության մասին օրենքով վարժական հավաքներ անցկացվում են տարբեր ժամկետներում։ Կա 7-10 օր, ունակությունների կատարելագործման վարժանքներ, նոր սպառազինության հետ ծանոթացման վարժանքներ։ Եռամսյա հավաքները իրականացվում են արդեն ստորաբաժանումների կազմով։ Նախկինում եռամսյա հավաքներ անցկացվում էին նոր գումարտակների կազմավորման գործողությունները մշակելու համար։
«Իսկ հիմա, ես ոնց հասկանում եմ, այս եռամսյա զորավարժությունները անցկացվում են միայն մարտական հերթապահության ընդգրկելու համար։
Կա անձնակազմի խնդիր, Հայաստանի Հանրապետության առաջնագիծը արդեն մի քանի անգամ երկար է։ Եղած ուժերում չենք կարողանում իրականացնել մարտական հերթապահություն, դրա համար էլ տեղի են ունենում այդ եռամսյա վարժական հավաքները։
Օգոստոսի մեկից ընգրկվել է մոտ 1400 մարդ, որոնցից գրեթե բոլորը հիմնականում հենց մոտոհրաձգային ստորաբաժանումներ են։ Նրանց հետ կան նաև հակատանկային, հրետանային միջոցներ և այլն։ Այս վարժանքներին ընդգրկվում են մարդիկ, որոնք թիրախավորված են։
Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը դեռևս միտինգիների ժամանակ հստակ հանձնարարություն է տվել»,- հավելեց նա։