Ողբեգական վթար Կոտայքում. բախվել են Mercedes-ն ու Ivekօ-ն․ զոհերի ու վիրավորների թվում կան երեխաներ
Ողբեգական վթար Կոտայքում. բախվել են Mercedes-ն ու Ivekօ-ն․ զոհերի ու վիրավորների թվում կան երեխաներ
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 18:20-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն-Նոր Գեղի ավտոճանապարհին՝ Նոր Գեղի վարչական տարածքի գերեզմանոցների հարևանությամբ բախվել են Mercedes և կցորդիչով Ivekօ մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներից 2-ը մահացել են:
Բախման հետևանքով Mercedes ը վերածվել է մետաղե ջարոդոնի, իսկ վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 16 փրկարար ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա:
Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Ivekօ-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև հողաթմբերին և հայտնվել գերեզմաններում, կոտրելով 2-3 տապանաքարեր:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև վնասված գերեզմանատերերի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Նաիրիի բաժնի և ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողնեը, որպեսզի քննիչները կարողանան դեպքի վայրի զննություն կատարեն: