ՄամուլՏեսանյութ

Շարժումը սեփականաշնորհելու գործընթաց էր սկսվել, ամեն մեկն ուզում էր կողմը քաշել. Գևորգ Պետրոսյանը փակագծեր բացեց (Տեսանյութ)

Շարժումը սեփականաշնորհելու գործընթաց էր սկսվել, ամեն մեկն ուզում էր կողմը քաշել. Գևորգ Պետրոսյանը փակագծեր բացեց (Տեսանյութ)

Մեր ազգի մեջ այսպիսի բան կա. բուռն ոգեւորությամբ մի բան սկսում են, հետո սկսում է շարժումը սեփականաշնորհելու գործընթաց, ամեն մեկն ուզում է քաշել իր կողմը:

Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով ինչու Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ուղղված շարժումը հաջողություն չունեցավ:

havaq

Գեւորգ Պետրոսյանը չցանկացավ նշել, թե ով կամ որ ուժերն էին փորձում շարժումը սեփականաշնորհել. «Դուք շատ իրազեկ մարդիկ եք, ես անուններ չտամ: Երբ անուններ եմ տալիս, դա որակվում է որպես թշնամական վերաբերմունք:

Բայց ակնհայտ է ելույթներից, թե ով պետք է ելույթ ունենա, սրա համաձայնությունը ստացեք: Էդ էր մնում պակաս, որ ես գնամ համաձայնություն ստանամ, որ ելույթ ունենամ: Այսինքն շարժումը սեփականաշնորհել, փորձել երեւալ որպես լոկոմոտիվը, առաջինը, ինձ նման բաները դուր չի գալիս:

Դրա համար, նկտել եք, որ ես մի անգամ եմ բեմ բարձրացել, ելույթ ունեցել»,-ասաց նա:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել