Շատ համեղ վրացական խաչապուրի վրաց խոհարարից
Շատ համեղ վրացական խաչապուրի վրաց խոհարարից։
Եթե վաղուց եք փնտրում իսկական վրացական խաչապուրի բաղադրատոմս, ահա ձեզ այս բաղադատոմսը՝ վրաց խոհարարից։
Բաղադրիչներ
1 բաժակ կեֆիր
3 բաժակ ալյուր
2 հավկիթ
1 թ/գ շաքարավազ
1 թ/գ աղ
1/2 թ/գ սոդա
1 ճ/գ բուսական յուղ
500 գր. չոր պանիր
Սերուցային կարագ պատրաստի խաչապուրիների երեսին քսելու համար:
Վրացական խաչապուրի պատրաստումը
Խառնում ենք կեֆիրն ու հավկիթները, ապա ավելացնում շաքարավազը, աղը, բուսական յուղը և կրկին խառնում:
Մաղելով ավելացնում ենք 2 բաժակ ալյուր սոդայի հետ: Խմորը խառնելու ընթացում դանդաղ ավելացնում ենք մնացած ալյուրը: Խմորը պետք է ստացվի փափուկ և էլաստիկ:
Խմորը դնում ենք խորը ամանի մեջ, ծածկում սրբիչով և այդպես թողնում:
Լցոնը պատրաստելու համար քերած պանրին ավելացնում ենք 1 հավկիթ:
Խմորին երշիկի ձև ենք տալ և բաժանում ինը մասի:
Յուրաքանչյուր գունդը բացում ենք բլիթի նման:
Մեջտեղում լցնում ենք պանիրը, ձեռքով մի փոքր տարածում:
Ծայրերը իրար վրա ենք բերում պարկի նման և հարթեցնում:
Վրացական խաչապուրիները կարող ենք եփել ինչպես ջեռոցում, այնպես էլ տապակի մեջ (առանց ձեթի կամ յուղի):
Եփելուց հետո, տաք վիճակում վրան քսում ենք սերուցքային կարագ:
Բարի ախորժակ: