«Շատ երկար է պայքարել». Սոֆի Դևոյանը՝ սիրելիից բաժանվելու լուրերի մասին
«Շատ երկար է պայքարել». Սոֆի Դևոյանը՝ սիրելիից բաժանվելու լուրերի մասին
Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանը, ով շատ ակտիվ է համացանցում իր հետևորդների հետ հարց ու պատասխանի ժամանակ անկեղծացել է՝ պատասխանելով նրանց հարցերին։
Օգտատերը Սոֆիին անձնական կյանքից հարցեր է տվել, վերջինս էլ պատասխանել է նրանց։ Սոֆին հերքել է պտտվող լուրերը, թե բաժանվել է ընկերոջից։
«Չենք բաժանվել։ Ասեմ ավելին՝ այսօր մեր ընկերության 1 տարին է»,- գրել է Սոֆին՝ լուսանկար հրապարակելով իր ու սիրելիի նամակագրությունից։
Հետևորդներից մեկն էլ հետաքրքրվել է՝ նրանց սերն առաջին հայացքից էր, թե ընտրյալը հասնում էր դրան։
«Չէ, շատ երկար է պայքարել»,- ի պատասխան գրել է Սոֆին։