Նոր ծրագրի շնորհիվ, ավելի քան 300 աշխատատեղ՝ ուսանողների համար
Նոր ծրագրի շնորհիվ, ավելի քան 300 աշխատատեղ՝ ուսանողների համար։ Հայաստանի գործատուներն այսօր ուսանողներին առաջարկեցինն 300 և ավելի աշխատատեղ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը (ՀՀ ԱՍՀՆ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ իրականացրեց աշխատանքի տոնավաճառ՝ տնտեսության տարբեր ոլորտների առաջատար ընկերությունների մասնակցությամբ: Sputnik Արմենիան եղել է տեղում և զրուցել տոնավաճառի մասնակիցների հետ:
Սա աշխատանք փնտրող ուսանողներին հնարավորություն է տալիս անձամբ գործատուներին հանդիպելու, տեղում իրենց հուզող հարցերն ուղղելու և տվյալ ընկերությունում համապատասխան թափուր հաստիքի համար փորձաշրջան անցնելու համար: Եթե ուսանողն արդարացնի գործատուի սպասելիքները, ապա կարող է զբաղեցնել այդ հաստիքը:
«Այս ծրագիրը շատ հաջողված է, քանի որ անմիջական կապ է հաստատվում գործատուի և աշխատանք փնտրող ուսանողի միջև: Ճիշտ է, 21-րդ դարը տեխնիկայի դար է, բայց հաճախ էլեկտրոնային տարբերակով ուղարկված ռեզյումեները մնում են անպատասխան»,- ասաց ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ հայաստանյան բուհերի ուսանողներն ուզում են 2-րդ,3-րդ կուրսից աշխատել և ստեղծել իրենց կարիերան, կամ սեփական միջոցներով ուսման վարձի խնդիրը հոգալ:
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը նշեց, որ նման միջոցառումները նախևառաջ բուհերին հնարավորություն են տալիս խորությամբ ուսումնասիրել գործատուների պահանջները և ապագա մասնագետներին համապատասխանեցնել այդ չափանիշներին:
«Շատ կարևոր է, որ մենք կարողանանք գործատուների կարիքները վեր հանել և մեր կրթական բարեփոխումները հարմարեցնել գործատուների պահանջներին»,-ասաց նա:

Տոնավաճառի հանդեպ ուսանողների հետաքրքրությունը շատ մեծ էր: Բոլորը զբաղված էին գործատուներին հարցեր տալով և սեփական ինքնակենսագրական նրանց փոխանցելով: Ճիշտ է, ներկայանալ կամ լուսանկարվել չցանկացան, բայց ասացին, որ եկել են աշխատանք գտնելու հույսով:
«Այստեղ եմ եկել աշխատանք ստանալու հաստատակամությամբ: Ուզում եմ 3-րդ կուրսից աշխատել կես դրույքաչափով, որպեսզի դասերիցս էլ հետ չմնամ»,–ասաց Մարգարիտան։ Իսկ Անահիտին աշխատանքն այս պահին անհրաժեշտ է ուսմանս վարձն ինքնուրույն վճարելու համար: «Իհարկե, ցանկալի է իմ մասնագիտությամբ, որպեսզի հետագայում, երբ ավարտեմ համալսարանը գործատուին ներկայացնեմ աշխատանքային փորձս, և խնդիր չլինի»,–ասաց նա։ «Ողջունում եմ այս նախագիծը, այն մեզ հնարավորություն է տալիս սեփական ուժերը փորձելու և կայանալու համար»,-ասացին ուսանողներից մի քանիսը:
Տոնավաճառին մասնակցող գործատուներից «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՆ», օրինակ, ուսանողներին առաջարկում էր քարտուղար ռեֆերենտի, վաճառքի պատասխանատուի և զանգերի կենտրոնի մասնագետների թափուր հաստիքներ: «Մենք շատ ենք համագործակցում ՀՊՏՀ-ի հետ և այս բուհից ունենք մի շարք աշխատակիցներ, որոնց մեծ մասը դեռ ուսանող է»,- ասաց ապահովագրական ընկերություն մարդկային ռեսուրսների (HR) մասնագետ Աննա Ամիրակովան և նշեց, որ ուսանողների համար փորձառության շրջանը տևում է 2 շաբաթից մինչև մեկ ամիս, և եթե նրանք արդարացնում են իրենց սպասումները` անցնում են աշխատանքի:
Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։