Նոր գնացքը Հայաստան է գալիս. Wi-Fi, էկրաններ, վերելակներ
Ռուսաստանից դեպի Հայաստան է ճանապարհ դուրս եկել նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքը (ЭП2Д): Ռուսաստանյան «Տրանսմաշհոլդինգ» ընկերության գնացքը կլինի թվով երկրորդը ՀԿԵ-ում և Հայաստանում թեստավորումից հետո կգործարկվի 2019 թվականի I եռամսյակում Երևան-Գյումրի-Երևան երթուղիով:
Էլեկտրագնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Այն կահավորված է վերելակներով: Սայլակներով տեղաշարժվող ուղևորները դրանց օգնությամբ կարող են բարձրանալ և իջնել վագոններից։
Երկու վագոնից կազմված էլեկտրագնացքը ունի մոտ 130 նստատեղ, կահավորված է հարմարավետ աթոռներով։ Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ, Wi-Fi։
57 նմանատիպ գնացքներ սպասարկում են ուղևորներին Մոսկովյան տարածաշրջանում: