Մամուլ

Նիկոլ Փաշինյանը Մարալիկում մասնակցեց բամբակամանվածքային ֆաբրիկայի բացմանը․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարալիկում մասնակցեց բամբակամանվածքային ֆաբրիկայի վերագործարկման արարողությանը: Ձեռնարկությունը սկսում է բամբակյա և կիսաբամբակյա թելերի արտադրությունը։

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց գործարանի համասեփականատեր Գևորգ Գասպարյանը, արտադրվելու են բամբակյա, կիսաբամբակյա թելեր, կգործի նաև կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ:

Գործարանի առկայությունը հայաստանյան ձեռնարկություններին կազատի հումք ներկրելու կախվածությունից: Հայաստանյան ձեռնարկությունները բամբակը ներկրում են Թուրքմենստանից ու Ուզբեկստանից:

Սկզբնական փուլում գործարանի աշխատակիցների թիվը կլինի 150, որը առաջիկայում ավելանալու միտում ունի: Այժմ գործարանի արտադրական հզորության միայն 10 տոկոսն է օգտագործվում, միջին աշխատավարձն էլ 297 հազար դրամ է:

Մտադիր են արտադրանքը նաև արտահանել: Մինչ այժմ կատարել են ավելի քան 4 միլիոն դոլարի ներդրում, ևս 13 միլիոնի դոլարի ներդրման գծով էլ կառավարությունից արտոնություն են ստացել:

Կիսվել