Նազիկ Ավդալյանն այսօր տոնում է ծննդյան 33-րդ տարեդարձը
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանն այսօր տոնում է ծննդյան 33-րդ տարեդարձը:
Ավդալյանը ծնվել է 1986-ին՝ Գյումրի քաղաքում: 2009 թվականի Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում ճանաչվել է աշխարհի չեմպիոն, դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը։ Նույն տարի Ավդալյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Հայ ծանրորդուհին ավտովթարից հետո երկար ժամանակ հետվիրահատական շրջանից հետո վերադարձել է մեծ սպորտ և մասնակցել է 2015 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությանը՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը (105+125):
2016 թվականին Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Նազիկ Ավդալյանը դարձել է չեմպիոն։ 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերին Նազիկ Ավդալյանը երկամարտի 242 կգ արդյունքով գրավել է 5-րդ հորիզոնականը։