Նազարբաևը նամակ է հղել Քոչարյանին՝ հիշելով համատեղ աշխատանքի տարիները
Նազարբաևը նամակ է հղել Քոչարյանին՝ հիշելով համատեղ աշխատանքի տարիները
Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով անձամբ տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։
Այս մասին նշված է Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի՝ 2rd.am-ի ֆեյսբուքյան էջում։
Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն։