Մուրացանի զինվորական հոսպիտալում ձերբակալել են Ազատ գյուղի կացարանի սպային
Մուրացանի զինվորական հոսպիտալում ձերբակալել են Ազատ գյուղի կացարանի սպային
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն Մուրացանի զիվորական հոսպիտալում ձերբակալել է Ազատ գյուղի կացարանում բենզինը վառարանին լցրած սպա Եղիշե Հակոբյանին և տեղափոխել Ավանի դատարան նրա կալանքի միջնորդության հարցը որոշելու:
Մեզ հետ զրույցում սպա Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին գնում է Ավանի դատարան:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի էր դարձել, որ նախաքննական մարմինը պատրաստվում է կալանքի տանել Ազատ գյուղի ողբերգական հրդեհի դեպքով սպային՝ Եղիշե Հակոբյանին, որը բենզինը լցրել էր և վառարանը վառել, ինչի հետևանքով կացարանում հրդեհ էր բռնկվել:
Նշենք, որ սպան այս պահին գտնվում է Մուրացան զինվորական հոսպիտալում: