«Մեկ նախադասության մեջ առնվազն 3 սուտ». Նաիրի Հոխիկյան
«Մեկ նախադասության մեջ առնվազն 3 սուտ». Նաիրի Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ըստ ՀՀ ԱԻՆ-ի տարածած տեղեկության՝ 40.11⁰ – 44.54⁰ աշխարհագրական կոորդինատների վայրը քարտեզում նշված տեղն է՝ Երևանին հարակից Խարբերդ և Նուբարաշեն բնակավայրերին շատ մոտ։
ԱԻՆ-ի մասնագետները նշում են, որ ավերածություններ են եղել նաև Երևանի Այվազովսկու և Սմբատ Զորավարի փողոցներում, գրանցվել է 20 հետցնցում և հանրությանը կոչ են անում դեռևս մնալ դրսում՝ անվտանգության նկատառումներով, իսկ այդ ընթացքում հայ նորագույն պատմության մեջ ապատեղեկատվության ու կիսագրագիտության աքսակալ Բարոն Մյունխհաուզենը հպարտ քաղաքացու կեցվածքով գրում է․
«մեկ ինքնաշեն տնակ է վնասվել, ․․․ Մի քանի տեղերում երեսպատման սալիկներ են ընկել: ․․․ Երկրաշարժի էպիկենտրոնը Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել․․․»։
Մեկ նախադասության մեջ առնվազն 3 սուտ․․․
Հ․Գ․ Փարաքարը ուղիղ գծով էպիկենտրոնից հեռու է 14 կմ։ Եթե այդպիսի կոորդինատներում սխալվել է ԱԻՆ-ը, ապա ունենք վատ սեյսմոլոգներ, իսկ եթե ԱԻՆ-ը տալիս է ճիշտ կոորիդինատներ, ապա ունենք ստելու անբուժելի հիվանդություն»: