Մամուլ

Մասնակի զորահավաք է հայտարարվել

Մասնակի զորահավաք է հայտարարվել

Հրամանագիր՝ մասնակի զորահավաք հայտարարելու մասին

Այս մասին հայտնում են ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք:

zinvor zoravarjutyunner

Նշենք, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:

Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Կիսվել