Սպորտ

«Մանուկ հասակում զբաղվել եմ ըմբշամարտով, հոգեհարազատ է»․ Լևոն Քոչարյանը պարգևատրել է ըմբշամարտիկներին

«Մանուկ հասակում զբաղվել եմ ըմբշամարտով, հոգեհարազատ է»․ Լևոն Քոչարյանը պարգևատրել է ըմբշամարտիկներին։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը, այսօր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ուսումնասպորտային համալիրում ոչ միայն հետեւում էր հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնության եզրափակիչ գոտեմարտերին , այլեւ ինքն էլ մասնակցեց պարգեւատրությանը: Օգտվելով առիթից՝ Aravot.am-ը զրուցեց նրա հետ:

-Ի՞նչն է ձեզ բերել այստեղ: Դուք հետաքրքրվա՞ծ եք ըմբշամարտով:

-Մանուկ հասակում զբաղվել եմ ազատ ոճի ըմբշամարտով: Հունահռոմեականն էլ ինձ հոգեհարազատ է: Այնպես որ, հետաքրքիր է այսօր եզրափակիչ գոտեմարտերը դիտելը: Բացի դա, ես ունեմ բազմաթիվ ընկերներ եւ ֆեդերացիայում եւ ըմբիշների մեջ: Նրանցից Մաքսիմ Մանուկյանն այսօր գոտեմարտելու է չեմպիոնական տիտղոսի համար: Եկել եմ զուտ հետաքրքրությունից դրդված։

Լևոն Քոչարյան

-Քանի որ հանդիպել ենք, հնարավոր չէ չխոսել ձեր հոր՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին: Դատավոր Աննա Դանիբեկյանը հերթական նիստը հետաձգեց բավականին երկար ժամանակով՝ մեկ ամսից ավելի: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Այո, դատավորը հաջորդ նիստի օր նշանակեց 2020 թվականի հունվարի 9-ը: Ամսի 6-ին ունենք նիստ վերաքննիչ դատարանում՝ կապված առաջին ատյանի՝ գրավի մերժման հետ:

Չգիտեմ՝ ինչպես կլինի, բայց զուտ տեխնիկապես հնարավոր է, որ վերաքննիչը բավարարի եւ կիրառի գրավ: Բայց առաջին ատյանը դատը հետաձգեց մինչեւ 2020 թվականի հունվարի 9-ը: Մենք գտնում ենք, որ դա ճիշտ չի, հատկապես, որ ամիսներ շարունակ մեզ են մեղադրում իբրեւ նիստերը ձգձգելու համար, ինչը իհարկե այդպես չէ:

Լևոն Քոչարյան

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել