Մանկական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված երեխա կա
Մանկական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված երեխա կա
Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով՝ «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոնում կորոնավիրուսով վարակված 15-ամյա երեխա կա:
Մեզ փոխանցեցին, որ պատանին օրերս է վերադարձել Վրաստանից, որտեղ մասնակցել է մրցումների: Նա շփվել է տարբեր երկրներից, ինչպես նաև Իտալիայից եկած մասնակիցների հետ:
Տղային կորոնավիրուսի թեստ են արել, ինչը դրական է եղել: Այսօր արդեն երկրորդ անգամ են կատարել թեստը և սպասում են պատասխանին:
Հայտնեցին նաև, որ նրան տեղափոխել են սոմատիկ բաժին ընդհանուր հիվանդասենյակ, չեն մեկուսացրել, ինչը վտանգավոր է հիվանդասենյակում գտնվող մյուս երեխաների համար: