Շոու-բիզնես

«Հոգիդ թող մնա նույնքան զգայուն ու անիմաստ բաներից նեղվող». Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքը Մարջան Ավետիսյանին. Տեսանյութ

«Հոգիդ թող մնա նույնքան զգայուն ու անիմաստ բաներից նեղվող»։ Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում փոքրիկ տեսանյութ է հրապարակել, որտեղ ակտիվ և ոգևորված զրուցում է դերասանուհի Մարջան Ավետիսյանի հետ:

Տեսանյութին կից՝ դերասանուհին շնորհավորել է Մարջանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ և շատ ջերմ մաղթանքներ հղել նրան:

«Էսօր իմ Մարջի ծնունդն է: Իր պես տաղանդավոր մարդիկ քիչ կան, իր պես նուրբ ու բյուրեղյա` էլ ավելի քիչ: Սա դեռ ամիսներ առաջ մեր «Համի ուժի» նկարահանումների արանքում «Անհայտ բաժանորդը» ֆիլմի քննարկումներ են))) անհանգիստ էինք երկուսս էլ, խորասուզված խոսում էինք, կողքից ինչպես միշտ մի մշտարթուն աչք ֆիքսել է ամենը, Սոֆի Մխեյանը։

Մարջան ջան, անվանդ ու ջերմությանդ պես ջան- ով միշտ մնաս, վերջապես կողքիդ արժանի տղամարդու հետ գտել ես քո մեծ սրտին բնորոշ սերդ ու խաղաղությունը:

Մնացած ամեն ինչ անցողիկ է։ Ծնունդդ շնորհավոր Քույր, տաղանդդ մի օր աշխարհներ թող ցնցի…, իսկ հոգիդ թող մնա նույնքան զգայուն ու անիմաստ բաներից նեղվող, քո ամենահուզիչ գիծն է այդ: Պինդ գրկում եմ»:

View this post on Instagram

Էսօր իմ Մարջի ծնունդն է: Իր պես տաղանդավոր մարդիկ քիչ կան, իր պես նուրբ ու բյուրեղյա` էլ ավելի քիչ: Սա դեռ ամիսներ առաջ մեր «Համի ուժի» @thepoweroftaste նկարահանումների արանքում «Անհայտ բաժանորդը» @anhayt.bajanord.movie ֆիլմի քննարկումներ են))) անհանգիստ էինք երկուսս էլ, խորասուզված խոսում էինք )))) կողքից ինչպես միշտ մի մշտարթուն աչք ֆիքսել է ամենը)) @sofimkheyan – ը)) @marjan_avetisyan – Մարջան ջան), անվանդ ու ջերմությանդ պես ջան- ով միշտ մնաս, վերջապես կողքիդ արժանի տղամարդու հետ գտել ես քո մեծ սրտին բնորոշ սերդ ու խաղաղությունը: Մնացած ամեն ինչ անցողիկ է Ծնունդդ շնորհավոր Քույր, տաղանդդ մի օր աշխարհներ թող ցնցի…, իսկ հոգիդ թող մնա նույնքան զգայուն ու անիմաստ բաներից նեղվող, 🤦🏻‍♀️☺️քո ամենահուզիչ գիծն է այդ: Պինդ գրկում եմ ❤️ Հ.Գ. Մանտի եմ սարքել, թե ախորժակդ տա` համեցիր 💕🙃#happybirthday #actress #friend #unique #nazenihovhannisyan #marjanavetisyan #cancerseason #july #9

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan) on

Կիսվել էջում