ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը ամենաբարձրն է սկսած 2011-ից. ՀՆԱ-ի 8 տոկոս աճի հույս ունեմ. Փաշինյան
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը ամենաբարձրն է սկսած 2011-ից. ՀՆԱ-ի 8 տոկոս աճի հույս ունեմ. Փաշինյան
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․
«Վիճակագրության կոմիտեն հրապարակեց նաեւ 2019-ի տարեկան ՏԱՑ ցուցանիշը:
Ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 107.8%, որն ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից:
– Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 9%-ով,
– Շինարարության ծավալն ավելացել է 4.6%-ով,
– Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 4.2%-ով,
– Առևտրի շրջանառությունն ավելացել է 8.9%-ով,
– Ծառայությունների ծավալն աճել է 15%-ով:
– Ներմուծման աճը կազմել է 10.8%, իսկ արտահանման ծավալն ավելացել է 9.4%-ով:
Անկեղծ ասած՝ այս տվյալների արդյունքներով 2019-ի համար ՀՆԱ-ի 8 տոկոս աճի հույս ունեմ: Ցուցանիշը կհրապարակվի փետրվարին:)»։