Հատիս լեռան վրա տեղի է ունենում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման տեղանքի զննումը
Հատիս լեռան վրա տեղի է ունենում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման տեղանքի զննումը
Hraparak.am-ը գրում է․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում է գտնվում ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին՝ իր պատվիրակության հետ միասին։ Նրան ուղեկցում են եվրոպական մի շարք հայտնի լրատվամիջոցներ։
Քիչ հետո Կոտայքի մարզում գտնվող Հատիս սարի վրա եվրոպական և հայաստանյան լրագրողների ներկայությամբ տեղի է ունենալու Հիսուսի արձանի տեղադրման տեղանքի զննում, այսինքն՝ հստակ նշվելու է, թե որտեղ է իրականացվելու շինարարությունը իր ենթակառուցվածքներով։
Ենթակառուցվածքների շինարարությունն արդեն սկսվել է, կատարվում են ջրագծերի, էլեկտրականության հետ կապված աշխատանքներ, և ճանապարհի բացում։
Նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանը կազդարարի շինարարական աշխատանքների մեկնարկը, ինչպես նաև կնախանշվեն շինարարական աշխատանքների ժամկետները։
Նշենք, որ ՄԱԿ-ի համաշխարհային կազմակերպությունը ինքը կոորդինացնում է 159 երկրների զբոսաշրջության զարգացման ռազմավարությունները։