Խոհանոց

Հավի տապակա. ջեռոցում տապակված հավի բդիկ՝ հյութալի սոուսով

Հավի տապակա. ջեռոցում տապակված հավի բդիկ՝ հյութալի սոուսով

Հավի տապակա. Համեղ և ախորժելի խորտիկ

Առաջարկում ենք ձեզ պատրաստել հավի տապակա` ամենահեշտ և ամենահամեղ բաղադրատոմսով:

Ջեռոցում տապակված հավի բդիկ կամ յուղալի սոուսով պատված ցանկացած հատված այս բաղադրատոմսով կստացվի հյութալի և փափուկ, որը հիանալի կերպով համադրվում է ցանկացած խավարտի կամ թեթև ուտեստի հետ:

Հավի տապակա. Անհրաժեշտ բաղադրիչները

– Հավի բդիկներ 10 հատ

– Աղ և համեմունքներ` ըստ ճաշակի

– Սոյայի սոուս 80 մլ

– Մեղր 3 ճաշի գդալ

– Բուսական յուղ 50 մլ

– Սխտոր 4 պճեղ

– Կարտոֆիլ՝ ըստ ցանկության

– Սունկ 6 հատ

– Սերուցք 100 մլ

– Կանաչի՝ ըստ ճաշակի

Հավի տապակա

Լվանալ միսը և կտրվածքներ անել ամբողջ մակերեսին:

Աղը և տարբեր համեմունքները, խառնել, շփել մսին:

Խառնել սոյայի սոուսը, մեղրը և բուսական յուղը, կտրատած սխտորն ու պղպեղը:

Լցնել միսը սոուսի մեջ և խառնել այնպես, որ մարինադով ներծծվեն մանրաթելերը:

Թողնել առնվազն 1 ժամ:

40 րոպե տապակել 190 աստիճանով տաքացված ջեռոցում:

Ցանկացած քանակի կարտոֆիլը եփել հենց կեղևով:

Կտրել սունկը կտորներով և տապակել չոր տապակի մեջ, մինչև հեղուկը գոլորշիանա, այնուհետև լցնել 120 մլ ջուրը և եփել կափարիչով ծածկված:

Կարտոֆիլը հենց կեղևով, կտրել կտորներով և ավելացնել սնկին, աղ և պղպեղ անել, մի քանի րոպե եփել՝ կափարիչով ծածկված, ավելացնել կտրատած կանաչիները և մանրացված սխտորը:

Ավելացնել սերուցքը և եփել 5 րոպե:

Մատուցել կարտոֆիլով և սնկով զարդարված հավի բդիկները:

Արդյունքն անպայման ձեզ դուր կգա, նման անուշաբույր և հագեցնող հիանալի հավի բդիկները կդառնան ձեր ամենահաճախակի պատրաստվող ուտեստը:

Բարի ախորժակ:

Աղբյուր՝ Baxadratomser.am

Կիսվել