Մամուլ

ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ

ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ.

«Հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել ռազմական բախումներ, որի հետևանքով երեք հայ զինծառայող է զոհվել, չորսը՝ վիրավորվել: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:

baku hapk

Լուրջ անհանգստություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, որը կարող է բացասաբար ազդել եռակողմ ձևաչափով համաձայնագրերի կատարման վրա:

Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը:

Հակասությունները կարգավորելու համար պետք է օգտագործել բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներ:

Ողջունում ենք ՌԴ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»:

Կիսվել