Մամուլ

Հայ տղամարդը Բելգիայում սպանել է սեփական դստերը

Հայ տղամարդը Բելգիայում սպանել է սեփական դստերը

Aravot.am-ի տեղեկություններով Գրիգորի ազգանունը Մարգարյան է, նա ծնունդով Աշնակ գյուղից էր: Նրա դուստրը՝ Դանիելան փաստաբան էր:

Բելգիական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մուսկրոնում (Բելգիա) ազգությամբ հայ տղամարդը՝ Գրիգորը, դանակի մի քանի հարված է հասցրել 28-ամյա դստերը՝ Դանիելային:

Վերջինս, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը Բիլմոն փողոցում:

Հարեւանների փոխանցմամբ, նրանց տանը իսկական ողբերգություն է տեղի ունեցել, իսկ իրենք ականատես են եղել ոստիկանության եւ շտապօգության մեքենաների ժամանմանը:

Կիսվել