Հայելանման ջնարակ տորթերին յուրահատուկ համ ու տեսք հաղորդելու համար
Հայելանման ջնարակ տորթերին յուրահատուկ համ ու տեսք հաղորդելու համար
Տորթերին յուրահատուկ համ ու տեսք հաղորդելու համար կարևոր է իմանալ ջնարակի պատրաստման ճիշտ եղանակը:
Բաղադրությունը՝
եփած խտացրած կաթ – 200 գր
կակաո – 1 ճ/գ
շաքարավազ – 6 ճ/գ
ջուր – 50 մլ
կարագ – 100 գր
Ջնարակի պատրաստման եղանակը՝
Խտացրած կաթը, շաքարավազն ու կարագը մարմանդ կրակին տաքացնում ենք: Այս ընթացքում կակաոն լցնում ենք ջրի մեջ և լավ խառնում:
Կակաոյով զանգվածը լցնում ենք խտացրած կաթով զանգվածի մեջ և անընդհատ խառնելով եռացնում: