Հակարի գետի ափին էքսկավատորը պայթել է վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս
Հակարի գետի ափին էքսկավատորը պայթել է վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս
Լաչինում էքսկավատորը պայթել է հակատանկային ականի վրա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այսօր ժամը 16:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության` Ադրբեջանի կողմից բռնազավթված Բերձորի շրջանում էքսկավատորը Հակարի գետի ափին վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս պայթել է հակատանկային ականի վրա:
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, տեխնիկան շարքից դուրս է եկել: