Կրակոցներ Երևանում․ ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց
Կրակոցներ Երևանում․ ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ 11 փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Շենգավիթի ոստիկանները, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մ․ Ներսիսյանի գլխավորությամբ, պարզել են, որ նշված վայրից 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Նրանք հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենայով։ Ու մինչ հիվանդանոց տեղափոխելը, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրանց։
Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 5 պարկուճ, արնանման հետքեր։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նորիկ Մարգարյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն ամուսիններ են և, բարբախտաբար, նրանց վնասվածքները ծեծկռտուքի արդյունք են, այլ ոչ թե հրազենային վերքեր։
Ոստիականությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հերախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները, մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի որոշ հանգամանքներ և մասնակիցների ինքնությունները ոստիկաններին ու քննիչներին արդեն հայտնի են։
Նախաքննության շահերից շահերից ելնելով, որոշ հանգամանքներ չենք հրապարակում։