Կսկսվի պայքարի վճռական նոր փուլը․ Հայրենիքի փրկության շարժումը ապամոնտաժել է Հրապարակում տեղադրված վրանը
Կսկսվի պայքարի վճռական նոր փուլը․ Հայրենիքի փրկության շարժումը ապամոնտաժել է Հրապարակում տեղադրված վրանը
Հայրենիքի փրկության շարժման անդամները Հանրապետության հրապարակից ապամոնտաժել են մոտ երկու ամիս այնտեղ տեղադրված վրանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Հայրենիքի փրկության շարժման վրանը հրապարակից «ապամոնտաժեցինք»: Քիչ հետո կմաքրենք նաեւ տարածքն ու կսկսվի պայքարի վճռական նոր փուլը»,- գրել է նա։
Նշենք, որ Հայրենիքի փրկության շարժումը դեռ 2020թ․-ի դեկտեբերի 22-ին էր մայրաքաղաքի կենտրոնում վրան տեղադրել։ Շարժման անդամները նստացույց էին սկսել՝ այդ կերպ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Շարժումը հայտարարել է, որ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում, մեծ հանրահավաք է լինելու։