Աշխարհ

Կորոնավիրուսից հետո աշխարհին ավելի վտանգավոր պանդեմիա է սպասվում

Կորոնավիրուսից հետո աշխարհին ավելի վտանգավոր պանդեմիա է սպասվում։

Այս մասին հայտարարել է Մ․ Ե․ Ժադկեւիչի անվան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը։

Ըստ kp.ru-ի փոխանցման, կորոնավիրուսային պանդեմիան վարժանքն է մեծ պանդեմիայից առաջ եւ մարդկությունը պետք է մշակի գործողությունների պլան, թե ինչպես պետք է ապրել։

Կորոնավիրուսային պանդեմիան ցույց տվեց, որ աշխարհը դրան պատրաստ չէ։ Մյասնիկովը նշել է, որ շատ ավելի ահարկու պանդեմիաների պատուհասումը կանխատեսում են բազմաթիվ հեղինակավոր վիրուսոլոգներ, ովքեր հետեւում են հիվանդությունների հարուցիչների մուտացիաներին։

«Մարդկությունն այլ ելք չունի, քան դասեր քաղել ստեղծված իրավիճակից»,- ասել է մասնագետը։

Կիսվել