Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը Infiniti-ով տապալել է «Երևան սիթի»-ի գովազդային վահանակը
Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը Infiniti-ով տապալել է «Երևան սիթի»-ի գովազդային վահանակը
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 02։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Ալեքսան Ալեքսանյանը իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքում Չարենցի փողոցի թիվ 59 շենքի շենքի հարևանությամբ դուրս է եկել երթևեելի գոտուց և բախվել գովազդային վահանակի երկաթե սյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Իսկ բախման հետևանքով գովազդային վահանակը թեքվել և փակել է ճանապարհի երթևեկելի գոտին։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Գովազդային վահանակը իջեցնելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա, որը բերվել էր քաղաքացիների կողմից։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Եղվարդի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։