Կոչ ենք անում բոլոր պաշտոնատար անձանց զերծ մնալ կատարվածի վերաբերյալ կողմնակալ գնահատականներից
Կոչ ենք անում բոլոր պաշտոնատար անձանց զերծ մնալ կատարվածի վերաբերյալ կողմնակալ գնահատականներից
Այս մասին Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Ս.թ. հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Ցավակցում ենք Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին` նրա անժամանակ մահվան կապակցությամբ:
Կարևորում ենք կատարվող քննության քաղաքացիական հասարակության ուշադրության և վերահսկողության ներքո գտնվելը:
Հաշվի առնելով նախկինում Հայաստանի Հանրապետությունում Գեորգի Կուտոյանի զբաղեցրած պատասխանատու դիրքը և երիտասարդ տարիքը՝ կոչ ենք անում բոլոր պաշտոնատար անձանց, քաղաքական կազմակերպությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչներին և անհատներին զերծ մնալ կատարվածի վերաբերյալ կողմնակալ գնահատականներից»:
Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի գրասենյակ