Կլինիկական մահ տարած տղամարդը պատմել է հանդերձյալ աշխարհի մասին
Կլինիկական մահ տարած տղամարդը պատմել է հանդերձյալ աշխարհի մասին:
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի բնակիչը պատմել է, թե ինչպես է կլինիկական մահ տարել 17 տարեկանում:
Դուգլաս անունով տղամարդը պատմել է, որ դեռահասության շրջանում տառապել է անքնությամբ ու միաժամանակ բավական հաճախ ալկոհոլ է օգտագործել, ինչն էլ լուրջ հետևանքներ է ունեցել:
Բժիշկները նրան շատ ուժեղ ազդեցությամբ դեղամիջոցներ են նշանակել, որոնք համատեղելի չէին ալկոհոլի հետ:
Արդյունքում Դուգլասի օրգանիզմը չի կարողացել հաղթահարել նման ծանրաբեռնվածությունը, ինչի հետևանքով նրա սիրտը մի քանի րոպե դադարել է բաբախել:
Բարեբախտաբար բժիշկներին հաջողվել է նրան վերակենդանացնել, սակայն մինչ այդ երիտասարդը տեսել է հանդերձյալ աշխարհը:
Տղամարդու խոսքով՝ այդ ընթացքում նա տեսել է դրվագներ իր ամբողջ կյանքից, որից հետո իր առջև հայտնվել է թունել, որի վերջում գրավիչ վառ լույս էր:
Դուգլասը պատմում է, որ տեսել է իր՝ գետնին պառկած մարմինը, մինչդեռ թունելը շարունակում էր գրավել:
Բացի այդ, այդ պահին նա ներքին հանգստություն էր զգում և չէր ցանկանում վերադանալ:
Դուգլասի խոսքով՝ թունելի վերջում նա տեսել է Հիսուս Քրիստոսի կերպարը, որն իրեն հրամայել է փոխվել «այստեղ վերադառնալու համար»:
Դուգլասը պատասխանել է, որ չի ցանկանում հեռանալ, սակայն կերպարն ասել է, որ «նրա ժամանակը դեռ չի եկել», և խնդրել է պատմել մարդկանց իր մասին:
Այս խոսքերից հետո Դուգլասը «վերադարձել է» իր մարմին:
Տղամարդու խոսքով՝ այս միջադեպն ստիպել է իրեն դառնալ մոլեռանդ հավատացյալ: