Կինը մահացել է մոծակի խայթոցից
Կինը մահացել է մոծակի խայթոցից
Բրիտանուհին մահացել է մոծակի խայթոցից։ Օրինանա Պեպերը, այդպես է կնոջ անունը, պլանավորել է դառնալ օդաչու եւ ժամանաել է Բելգիա, որպեսզի քննություն հանձնի։
Այնտեղ նրան մոծակ է խայթել, որից հետո կնոջ դեմքը սաստիկ ուռչել է։ Նա դիմել է բժշկի։ Հիվանդանոցում նրան հակաբիոտիկներով բուժման կուրս են անցկացրել։
Սակայն մի քանի օրից կինը կորցրել է գիտակցությունը։ Նրան նորից հոսպիտալացրել են արդեն ծանր վիճակում։ Բժիշկներին չի հաջողվել փրկել կյանքը։
Բժիշկները հայտարարել են, որ ինչ որ հարուցիչ է թափանցել կնոջ օրգանիզմ այդ խայթոցի միջոցով, որն էլ եղել է ճակատագրական։