Կարմրուկը հիվանդանոցի ներսից է տարածվել․ ինֆորմացիա կա, որ եղել է չպատվաստված բուժաշխատող․ Արսեն Թորոսյան
Կարմրուկը հիվանդանոցի ներսից է տարածվել․ ինֆորմացիա կա, որ եղել է չպատվաստված բուժաշխատող․ Արսեն Թորոսյան
Իմ տեղեկություններով՝ կարմրուկի տարածման դեպքը ներհիվանդանոցային է եղել, այսինքն, հիվանդանոցի ներսից է տարածվել, հիվանդ երեխայից՝ մյուսներին, և մի ինֆորմացիա կա, որ տարածման օղակում եղել է բուժաշխատող՝ չպատվաստված, ինչն ինքնին ցավալի է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասում է ՔՊ–ական պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։
«Բուժաշխատողները կոչված են իրականում մեզ օգնելու համար, բայց երբեմն նրանք են տուրք տալիս դավադրապաշտական տեսություններին և փաստորեն չեն պատվաստվում, իրենց երեխաներին չեն պատվաստում, կոչ են այլ ծնողների իրենց երեխաներին չպատվաստել։
Եվ փաստացի մենք ունենում ենք բավական մեծ թվով չպատվաստված քաղաքացիներ»,–ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով՝ բոլորը պետք է պատվաստվեն, բժիշիկներն էլ պետք է պատվաստվեն, և տուրք տան իրենց ակադեմիական գիտելիքներին, և ոչ թե տարատեսակ նյութերին, որոնք հակառակն են կոչ անում։
Նշենք, որ Հայաստանում կարմրուկի 20 դեպք է գրանցված։
Տեսանյութը ստորև