Մամուլ

Կառավարությունը 9.4 մլն դրամ հատկացրեց Թալիշում վիրավորված Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու համար

Կառավարությունն այսօր որոշեց 9,436 մլն դրամ հատկացնել Պաշտպանության նախարարությանը՝ 2016 թվականի ապրիլի 5-ին Թալիշում հրազենային վնասվածք ստացած Հայկ Սեխլիյանի հետազոտությունները և ստացիոնար վերականգնողական բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կազմակերպելու համար:

Առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովը հաստատել է, որ Սեխլիյանի բուժումը ՀՀ-ում հնարավոր չէ:

Նշենք, որ հատկացված գումարը ներառում է ստացիոնար պայմաններում Հայկ Բենիամինի Սեխլիյանի բուժման եւ կեցության ծախսերը եւ ճանապարահածախսը հոգալու համար:

Կիսվել էջում