Մամուլ

«Խայտառակություն. քանի ուշ չէ, պետք է հրաժարվել». Օլեգ Դուլգարյան

«Խայտառակություն. քանի ուշ չէ, պետք է հրաժարվել». Օլեգ Դուլգարյան

«Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես բազմիցս նշել եմ, ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտին հարող ամբողջ օրենսդրությունը բխում է, գործում է միայն հանքարդյունաբերողի շահերից, ի վնաս համայնքի բնակչի։ Հիմա վիճակը էլ ավելի վատացավ։

Փետրվարի 10-ին ՀՀ կառավարության նիստում գործադիրն առանց զեկուցման հավանություն տվեց «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ինչով համայնքի բնակիչների շահերի և իրավունքների նկատմամբ ևս մի կարևորագույն սահմանափակում է մտցվում և դա ՀՀ-ում ընդունված ամենահակաժողովրդավարական նախագծերից և որոշումներից մեկն է։

Օրինագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր 55.1-ին հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղաթահարելի ուժի հիմքով:

Ի թիվս մի շարք պատճառների, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը՝ բողոքի ակցիաների տարբեր դրսևորումներ, որոնց արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները:

hanq

Ստացվում է ինչ, օրինակ եթե ըդերքաօգտագործման կամ երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ծրագիրը հաստատվել է անտեսելով համայնքի բնակիչների կարծիքը, ապա համայնքի բնակիչների կողմից սեփական իրավունքների և մաքուր միջավայրում ապրելու իրավունքը պաշտպանելու համար իրականացվող խաղաղ ակցիաները, բոյկոտումները համարվելու են անհաղթահարելի ուժ և ավտոմատ երկարացվելու է ընդերքաօգտագործողի իրավունքը իր գործունեությունը իրականացնելու համար։

Այսինքն ըստ էության, համայնքը, համայնքի բնակիչը թեկուզ պայքարի ամբողջ կյանք և թույլ չտա որպեսզի իր շրջակա միջավայրը քանդեն, ապա մեկ է ընդերքաօգտագործողի իրավունքը այդ տարածքի նկատմամբ շարունակաբար երկարացվելու է այնքան ժամանակով, որքան ժամանակով իրեն խոչընդոտել են։

Ավելին, կարծում եմ դրան կհետևի համայնքի բնակչին նկատմամբ նման դեպքերում «Օրինական ընդերքաօգտագործմանը» խոչընդոտելու համար քրեական գործ հարուցելու հերթական բարեփոխման ժամանակը։

Մի խոսքով խայտառակություն է և քանի ուշ չէ պետք է հրաժարվել նման մոտեցումից և հակառակը, օրենսդրությունը համապատասխանեցնել առաջին հերթին համայնքի բնակիչների օրինական շահերին և իրավունքներին։

Հավելեմ եմ նաև, որ նման օրինագիծը ընդունվել է առանց հասարակության հետ կոնսենսուսի և ասում ենք ՈՉ այդ հակաժողովրդավարական նախագծին»։

Կիսվել