Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց ընդդիմության կոդավորված ստրատեգիական պլանը
Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց ընդդիմության կոդավորված ստրատեգիական պլանը
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց ընդդիմության կոդավորված ստրատեգիական պլանը.
«Ամեն բառի տակ կոդ կա: Ահա այդ պլանը. Դավալուից ցախավելը հեծած, 1+1 քայլերգը շուրթերին, Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ հասնել Ազատության հրապարակ, ինքնահռչակվել որպես նոր բեւեռ եւ ստորագրել Քաղաքացիական պայմանագիրը եւ շարժվելով դեպի Բաղրամյան 26՝ կյանքի կոչել 100-ամյակն առանց ռեժիմի կարգախոսը:
Սա Բեռլինի գրավումից ավելի հանճարեղ պլան է: Կարծում եմ, հասկացողը հասկացավ, չհասկացողներին կողքինները կբացատրեն: Ես ցանկանում եմ, որ Բաբելոնյան աշտարակի այդ նոր շինարարները վերջապես մեկտեղվեն եւ լիովին բացահայտվեն ժողովրդի առջեւ, որովհետեւ հետագայում նման առիթ չեն ունենա եւ Հայաստանը կմնա այդպես էլ չփրկված»:
Տեսանյութը ստորև