Մամուլ

Լսեցի Փաշինյանի ելույթը, հերթական անգամ ապրեցի խորը հիասթափություն․ Աշոտյան

Լսեցի Փաշինյանի ելույթը դիվանագետների եւ ԱԳՆ կենտրոնական ապարատի համաժողովին եւ հերթական անգամ ապրեցի խորը հիասթափություն։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերից ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Արտաքին հարաբերություններում ժողովրդավարությունը չի կարող մեր նման երկրի այցեքարտը լինել: Դնում եմ մի կողմ, արդյոք այսօր Հայաստանը ժողովրդավար է թե ոչ: Դիցուք, այդպես է: Բայց հիշեք 2008 թվականի Վրաստանի եւ 2014 թվականի Ուկրաինայի օրինակները եւ տեսեք, թե ինչ վտանգավոր թեզ եք առաջ քաշում»,-նշեց նա:

ՀՀԿ փոխնախագահի համար զարմանալի է վարչապետի խոսքն այն մասին, թե ինքը դառնացած է ԼՂ կարգավորման հարցում նախորդ իշխանություններից ստացած ժառանգությունից. «Ինչո՞վ եք դառնացած: Ո՞ր ստացել եք որպես ժառանգությունը երբեւէ ամենալավ բանակցված փաթեթը:

Ո՞ր ձեր ապաշնորհ քաղաքականության պատճառով բանակցային օրակարգից դուրս են մնացել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունները: Ո՞ր համանախագահները այլեւս չեն շեշտում կարգավորման երեք սկզբունքները, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»:

Առավել մանրամասն՝ Տեսանյութում։

Կիսվել