Մամուլ

Լուսինե Կիրակոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է

Լուսինե Կիրակոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է

Օրեր առաջ գրել էինք, որ դերասանուհի Լուսինե Կիրակոսյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, վերջինիս մոտ երկկողմանի թոքաբորբ է հայտնաբերվել:

Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնից «Հրապարակը» տեղեկացավ, որ դերասանուհու վիճակն ավելի է վատացել: Բժշկական կենտրոնից մեզ ասացին, որ Լուսինե Կիրակոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հիշեցնենք, որ 2022-ի վերջին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ` վաստակավոր արտիստներ Լուսինե Կիրակոսյանին և Գուժ Մանուկյանին ազատել էին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից, դերասաններին զրկելով չնչին աշխատավարձից:

Կիսվել