Լիլիթ Մակունցը և Աննա Նաղդալյանը մեկնում են ԱՄՆ
Լիլիթ Մակունցը և Աննա Նաղդալյանը մեկնում են ԱՄՆ
Hraparak.am-ը գրում է․ ԱԳՆ մոտ 10 դիվանագետների մեկնումը նշանակման երկրներ՝ ռոտացիոն կարգով դիվանագիտական ծառայություններում աշխատելու, կասեցվել է։ Մարդիկ տոմսեր են կորցրել, իրերը կապած՝ պատրաստվում էին մեկնել, ասվել՝ չեք գնում։
Խնդիրն այն է, որ նրանց նշանակումները արել է ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, որի դեմ իշխանությունը շատ բացասաբար է տրամադրված եւ որոշել է նրա կադրերին հալածել, նրա նշանակումները չեղյալ անել։
Արտերկիր մեկնողների թվում է նաեւ Արա Այվազյանի խոսնակը՝ Աննա Նաղդալյանը, ով ամիսներ առաջ հերքեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց», ապա առաջինն իր էջում հրապարակեց Այվազյանի հրաժարականի մասին լուրը, չնայած այն պաշտոնապես չէր ներկայացվել կառավարություն։
Մենք տեղեկացանք, որ նա պատրաստվում է մեկնել ԱՄՆ, քանի որ փոխդեսպան է նշանակվել։ Այսինքն՝ Լիլիթ Մակունցի տեղակալ։ Մեր հարցերին Նաղդալյանը չպատասխանեց, ասելով՝ հարցում արեք ԱԳՆ։
Նշենք, որ ԱԳՆ-ում շուրջ երկու ամիս է չկա նախարար եւ փոխնախարարներ, ինչպես նաեւ խոսնակի պաշտոնն է թափուր։ Սկզբում քննարկվում էր Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, սակայն վերջինիս հանդեպ առարկություններ ունի Ռուսաստանը։ Մեր տեղեկություններով, Արարատ Միրզոյանին են համոզում գնալ ԱԳ նախարար, սակայն նա հրաժարվում է։