Լեգենդար գեներալի մահը համայն մարդկության համար ծանր կորուստ է.Արթուր Վանեցյան
Լեգենդար գեներալի մահը համայն մարդկության համար ծանր կորուստ է։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր գրառում է կատարել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանն՝ ի հիշատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի բացված սգո մատյանում:
Այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում Արթուր Վանեցյանը՝ հրապարակելով լուսանկար և կատարելով գրառում։
«Լեգենդար գեներալի մահը ոչ միայն մեր բարեկամ ժողովրդի, այլև համայն մարդկության համար ծանր կորուստ է, քանի որ Ղասեմ Սոլեյմանին տարիներ շարունակ ղեկավարել և անձամբ մասնակցել է ծայրահեղական ահաբեկիչների դեմ աննահանջ պայքարին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի ճիրաններից փրկելով ոչ միայն Մերձավոր Արևելքի մահմեդականներին, այլև քրիստոնյաներին և մյուս դավանանքների, շատ ազգությունների ներկայացուցիչների, գեներալ Սոլեյմանիի մահը մեծ կորուստ է, նրա վաստակն՝ անուրանալի, ինչի կապակցությամբ խորին ցավակցություն հայտնեցի Իրանի բարեկամ ժողովրդին։
Պատիվ ունեմ»,- գրել է Վանեցյանը :