Ինչ պայմաններում են ապրում Դիլիջանում մեկուսացվածները (տեսանյութ)
Ինչ պայմաններում են ապրում Դիլիջանում մեկուսացվածները
Hetq.am-ը գրում է․ 25-ամյա Քրիստինե Նիկողոսյանը երեկ կառավարության կազմակերպած հատուկ չվերթով Իտալիայից ժամանել է Հայաստան: Ինչպես նրան նախապես տեղեկացրել էին, մյուս ժամանողների հետ պետք է երկու շաբաթով մեկուսացվի:
Նա այժմ գտնվում է Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Քրիստինեն գոհ է մեկուսացման պայմաններից և սննդից:
Սենյակում նա մենակ է, իրավունք չունի շփվել հարևան սենյակակիցների հետ: Ռազմամարզական վարժարանում հատուկ ռեժիմ է սահմանված, այնտեղ տեղափոխվածներին զգուշացրել են, որ չեն կարող լքել սենյակները, իսկ սնունդը աշխատակիցները կբերեն:
«Վենետիկից հիմնականում վերադարձել ենք հայ ուսանողներս: Այս պահին Իտալիայում կարանտինային ռեժիմ է: Մենք իրավունք չունեինք տանից դուրս գալ, բացառապես մի դեպքում, եթե դա անհրաժեշտ է պարենային ապրանքներ գնելու համար:
Ավելին՝ այս պահին դուրս գալը և փողոցում քայլելը Իտալիայում ենթադրում է որոշակիորեն տուգանային համակարգ՝ 300 եվրո: Եթե անձը չի կարողանում վճարել այդ 300 եվրոն, ապա պետք է երեք ամիս անցկացնի բանտում»,-ասում է նա: